Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքին: Այս մասին հայտնում է L’Équipe-ը:
Աղբյուրի տվյալներով՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ժամանակներս կարող է փոխել գլխավոր մարզչին: Նշվում է, որ Զիդանը հասկացրել է ակումբի ղեկավարությանը, որ հետաքրքրված է «Օլդ Թրաֆորդում» հնարավոր աշխատանքով:
Զինեդին Զիդանը գլխավորել է «Ռեալը» 2016-2018 և 2019-2021 թվականներին: «Արքայական ակումբի» հետ ֆրանսիացի մարզիչը դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի Սուպերգավաթակիր և երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» երեք տուրերից հետո հավաքել է երեք միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
























































