Օգոստոսի 28-ին կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքով որոշվեցին մրցաշարի լիգայի փուլի վերջին մասնակիցները; Այսպիսով, լիգայի փուլում հանդես կգան հետևյալ թիմերը․
Հայաստան — «Արարատ-Արմենիա»
Անգլիա — «Քրիսթալ Փելաս» (ԿԼ հաղթող), «Բորնմութ», «Սանդերլենդ»
Ֆրանսիա — «Մարսել», «Ռեն», «Լիոն»
Իտալիա — «Միլան», «Յուվենտուս»
Իսպանիա — «Ռեալ Սոսյեդադ», «Սելթա»
Գերմանիա — «Հոֆենհայմ», «Բայեր»
Նիդերլանդներ — «Ալկմար», ՆԵԿ
Բելգիա — «Անդերլեխտ»
Պորտուգալիա — «Բենֆիկա», «Տորենսե»
Խորվաթիա — «Դինամո Զագրեբ»
Նորվեգիա — «Լիլեստրյոմ»
Շոտլանդիա — «Սելթիկ»
Չեխիա — «Վիկտորիա Պլզեն», «Սպարտա»
Հունաստան — «Օլիմպիակոս», ՕՖԻ
Հունգարիա — «Ֆերենցվարոշ»
Լեհաստան — «Յագելոնիա», «Լեխ»
Ավստրիա — «Զալցբուրգ», «Շտուրմ»
Կիպրոս — «Օմոնիա»
Թուրքիա — «Բեշիքթաշ»
Իսրայել — «Հապոել Բեր-Շևա»
Բուլղարիա — «Լևսկի»
Սլովենիա — «Ցելյե»
Մրցաշարի գործող հաղթողը «Աստոն Վիլան» է։
Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
























































