Երևանում շարունակվում է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» եվրոպական արշավը երեկ սկսել էր վստահ և տպավորիչ հաղթանակով։
Այսօր մեր թիմը էլ ավելի վստահ հաղթանակ տոնեց՝ գերխոշոր 14-1 հաշվով։ Մրցակիցն իսլանդական «Ռեյկյավիկն» էր։
Իր ակտիվում 6 գոլ գրանցեց Ռամբան, 4-ական գոլ՝ Մաշումյանն ու Մանուկյանը։
Օգոստոսի 26-ին կայացած առաջին տուրում մեր թիմն ուժերը չափեց էստոնական «Տալինի» հետ և մրցակցին որևէ շանս չտալով՝ հաղթեց 5:1 հաշվով։
Վերջին տուրում «Յունիսպորտը» կմրցի գերմանական «Վայլիմդորֆի» հետ։




























































