Ազգերի լիգայի B լիգայի 3-րդ խմբի 1-ին տուրում Ղազախստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Նորվեգիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովի համար այս խաղն առաջինն էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
B լիգայի 3-րդ խմբում ընդգրկված են նաև Ավստրիան և Սլովենիան:
























































