Դանիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի առաջին տուրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Շվեյցարիայի ընտրանուն։
Դանիան հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայի մրցաշարում՝ հաղթելով մրցակցին 2-0 հաշվով։
Սկանդինավյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց «Լեչեի» 19-ամյա պաշտպան Պատրիկ Դորգուն․ նա 81-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և մեկ րոպե անց դարձավ հաղթական գոլի հեղինակ։
92-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Էմիլ Հոյբերգը։ Երկու գոլերին էլ իր մասնակցույթւոնը ունեցավ Սկով Օլսենը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Պատրիկը նաև այսօր նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում։
























































