Բրազիլական «Ֆլամենգոն» բանակցություններ է սկսել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի հետ, հայտնում է GetFootball-ը։
Մարսիալի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն։
Նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիոնը», «Մարսելը» և «Լիլը»։
























































