Գործակալ Գենադի Գոլուբինը, ով պաշտպանում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, հայտնել է վերջինիս ապաքինման ժամկետները:
«Հուսով ենք, որ Զախարյանը կվերականգնվի հոկտեմբերին: Արսենը շարունակում է թեթև մարզումներ անցկացնել, սակայն այս շաբաթ նա կսկսի մարզվել սահմանափակ ռեժիմով»,- հղում է Գոլուբինի խոսքերը Sport24-ը:
21-ամյա Զախարյանը 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: