ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում», հայտնում է սոցցանցերում հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ գործարքն արդեն ավարտված է, և խոսքը ոչ թե վարձակալության, այլ լիարժեք տրանսֆերի մասին է, որի մանրամասները չեն բացահայտվում։
Իսպանացին արդյունավետ ելույթ չի ունեցել Չեմպիոնների լիգայի հանդիպումներում։ Նախկինում փարիզյան գրանդը դիտարկում էր Ասենսիոյին «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հնարավոր ձեռքբերման գործարքում ներառելու տարբերակը։
























































