Ֆրանսիայի առաջնության ավարտված երկրորդ տուրում «Ռենը» պատմական հակառեկորդ գրանցեց «Ստրասբուրի» դեմ արտագնա խաղում (3:1):
Բաց թողած գոլերից մեկը դարձավ պատմական «Ռենի» համար։ Բանն այն է, որ «Ռենը» դարձավ ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջին ակումբը, որը Լիգա 1-ում բաց թողած գոլերի քանակը հասցրեց 3500 գոլի։
Նշվում է, որ ֆրանսիական որևէ ակումբ Լիգա 1-ում դեռևս այնքան գոլ չի ընդունել սեփական դարպասը, որքան «Ռենը»։
























































