Լուիս Էնրիկեն չի ցանկացել պատասխանել Կիլիան Մբապեի մասին հարցին:
«Կարող էի ձեզ ասել. «Դուք՝ ֆրանսիացիներդ, այնքան ձանձրալի եք»:
Մբապեն ՊՍԺ-ի մարզաշապիկ հագնող ֆուտբոլիստ չէ։ Իսկ ես խոսում եմ միայն այն խաղացողների մասին, որոնք խաղում են ՊՍԺ-ում»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ից հեռացավ հունիսի վերջին՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Ամռանը նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։





















































