Կորոնավիրուսի պատճառով նաև ֆուտբոլային ակումբներում առաջանում են ֆինանսական ճգնաժամեր։
«Էսպանյոլը» հայտարարել է, որ խաղացողների ու մարզիչների աշխատավարձերը կրճատել է 70 տոկոսով։
«Բոլոր այն աշխատակիցները, ովքեր տուժել են այս ամենից, ցուցաբերել են հասկացողություն և հարգանք, ինչի համար ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել նրանց այս դժվարին պահին թիմի կողքին լինելու համար։ Թիմը տեղյակ է իրավիճակի նրբանկատության մասին և ցուցադրել է ակումբի հետ բանակցություններ վարելու՝ իր պատրաստակամությունը», — ասվում է «Էսպանյոլի» հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Յուրի Բերչիչեն ակումբին առաջարկել է իջեցնել իրենց՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներից խուսափելու համար, սակայն ակումբի ղեկավարաթյունը չի ընդունել առաջարկը՝ այս պահին ֆինանսական լավ վիճակ ունենալու պատճառով։
Հաղորդվում է նաև, որ ՖԻՖԱ-ն պատրաստվում է դիմել բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին՝ աշխատավարձերի նվազման գնալու խնդրանքով։