«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Ֆրանսիսկո Ռուֆետեն երկրպագուներից ներողություն է խնդրել Պրիմերայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո Սեգունդա տեղափոխվելու համար։
««Էսպանյոլը» շատ երկրպագուներ ունի, ու նրանք միայն լավագույնին են արժանի, որովհետև արդեն երկար տարիներ է թիմի հետ պայքարում են։ Փորձեցինք ամեն ինչ լավագույնս անել։ Հպարտ եմ, որ «Էսպանյոլի» մարզիչն եմ։ Ապագայում պիտի այնպես խաղանք, ինչպես այս խաղում «Բարսելոնայի» հետ։ Մեզ համար դժվար կլինի, բայց այսօրվա խաղը պիտի ապագայի համար հիմք հանդիսանա։
Մեր բոլորի սիրտը ցավում է երկրպագուների համար։ Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի պայքարենք։ Պիտի մեր երկրպագուների կողքին լինենք։ Ուզում ենք համոզել նրանց, որ ամեն ինչ կանենք հնարավորինս շուտ Պրիմերա վերադառնալու համար»,- Ռուֆետեի խոսքերն է փոխանցում Marca-ն։