Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին» (1-0):
Կատալոնական դերբիի 50-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Անսումանե Ֆատին:
Դրանից ընդամենը երեք րոպե անց, հյուրերի կազմում խաղադաշտը լքեց Մանուերա Մոնտերոն:
Խաղի 56-րդ րոպեին Լուիս Սուարեսը գրավեց «Էսպանյոլի» դարպասը ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 76 միավոր և գտնվում է երկրորդ դիրքում: «Էսպանյոլն» իր ակտիվում ունի 24 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը: