Թիերի Անրին լքել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի մարզչի պաշտոնը։ Մասնագետն այս որոշումը կայացրել է անձնական պատճառներով։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և նրա նախագահ Ֆիլիպ Դիալոյին այս անհավանական հնարավորությունն ինձ ընձեռելու համար: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելը իմ երկրի համար կմնա իմ կյանքի ամենամեծ հպարտություններից մեկը»,- ասել է Անրին։
Անրին նաև շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին, թիմիանձնակազմին և երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Թիերի Անրիի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը ամառային Օլիմպիական խաղերում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային (լրացուցիչ ժամանակում՝ 3-5):
























































