Ֆրանսիական Լիգա 1-ի առաջին տուրում «Լիոնը» խոշոր հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ռենից» (0:3):
Ինչպես պարզվեց, այս պարտությունը «Լիոնի» համար ամենախոշորն էր առաջնության մեկնարկային հանդիպումներում վերջին 70 տարիների ընթացքում։
Վերջին անգամ «Լիոնն» ավելի վատ առաջնության մեկնարկային խաղում հանդես էր եկել 1954 թվականի օգոստոսի 22-ին «Նիսի» դեմ խաղում՝ պարտվելով 3։7 հաշվով։
























































