Ֆրանսիացի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան դարձել է «Միլանի» խաղացող։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Ֆոֆանան «Միլան» է տեղափոխվել «Մոնակոյից» մշտական հիմունքներով: Նոր թիմում խաղացողը հանդես կգա 29 համարի մարզաշապիկով։
Ֆոֆանան ֆրանսիական ֆուտբոլի սան է։ Նա իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է «Ստրասբուրգում», որտեղ անցկացրել է 41 հանդիպում, խփել չորս գոլ և նվաճել Ֆրանսիայի լիգայի գավաթը։ 2020 թվականի հունվարին կիսապաշտպանը տեղափոխվել է «Մոնակո», որի կազմում անցկացրել է 175 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի սեպտեմբերին Ֆոֆանան իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։