ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանը սկսեց խոշոր հաշվով հաղթանակով: Արտագնա խաղում առաջնության ֆավորիտը հաղթեց «Հավրին»՝ խփելով չորս գնդակ։
Առաջին գոլը գրանցվեց արդեն խաղի երրորդ րոպեին. աչքի ընկավ հարավկորեացի ֆուտբոլիստ Լի Կան Ինը։
Սա Լիգա 1-ի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում գրանցված ամենաարագ գոլն է վերջին տասնհինգ տարիների ընթացքում: Միայն Մամադու Նիանգը 2009 թվականին ավելի արագ գոլ էր խփել առաջնության մեկնարկային խաղում:
Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրում ՊՍԺ-ն կխաղա «Մոնպելյեի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա հաջորդ կիրակի։
























































