Եվրոպայի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացան հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության ամենամյա 41-րդ նստաշրջանը: Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15-16-ը, Սլովակիայի Շամորին քաղաքում։ Հրավիրված էին հին աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։
ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչն ու գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։
Որոշվել է անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները կյանքի կոչելու համար։