Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նիլս Նյուգորի գլխավորած պատվիրակությունը այցելել է Լեհաստանի Կրակով քաղաք, որտեղ 2023թ․անցկացվելու են աշխարհամասի երրորդ խաղերը:
Ուսումնասիրել են մարզական և բնակելի համալիրները, հանդիպումներ են ունեցել կազմկոմիտեի, Լեհաստանի ԱՕԿ -ի և սպորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են նյութատեխնիկական ապահովման, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և մրցումային ծրագրերին առնչվող հարցեր։
ԵՕԿ պատվիրակությունը դրական է գնահատել Կրակովի մարզական կառույցների վիճակը և հույս հայտնել , որ կհաղթահարվի համավարակը ու հաջողությամբ կանցկացվեն մարզական երրորդ խաղերը։
Հավելենք, որ եվրոպական երրորդ ստուգատեսի մի շարք մարզաձևերում կխաղարկվեն 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր։