Դեզիրե Դուեն միանում է ՊՍԺ-ին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզցիները համաձայնության են եկել եզրային հարձակվողի տրանսֆերի շուրջ։ «Ռենը» կստանա գրեթե 60 միլիոն եվրո։
19-ամյա ֆրանսիացին հինգշաբթի օրը բուժզննում կանցնի, ապա պայմանագիր կկնքի։ ՊՍԺ-ն Դուեի համար պայքարում կարողացավ առաջ անցնել «Բավարիայից»:
























































