Թենիսի աշխարհում նույնպես, այսօր, հետաքրքիր դիմակայություններ կան: Շվեյցարիայի Բազել քաղաքում շարունակվող ATP-ի մրցաշարում կորտ դուրս կգան Մարին Չիլիչն ու Դավիթ Գոֆենը: Աստիճանաբար լավ մարզավիճակ հավաքող Գոֆենը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ Չիլիչին: Թենիսիստները միմյանց հետ խաղացել են 7 անգամ: Առայժմ 4-3 հաշվով առջևում է Գոֆենը: Հետաքրքիր հանդիպում է սպասվում Կուևասի ու Վավրինկայի մասնակցությամբ: Երբեմնի լավագույն թենիսիստներից մեկը կխաղա վստահ քայլերով վեր բարձրացող ուրուգվայցու հետ: Նույն մրցաշարում համեմատաբար հեշտ մրցակից է ստացել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Անվանի մարզիկին կփորձի դիմակայել մոլդովացի Ռադու Ալբոտը:
ATP-ի վարկանիշային մեկ այլ մրցաշարում, որն անց է կացվում Ավստրիայի Վիեննա քաղաքում, շարունակում են պայքարը Ռուսաստանի առաջին 2 համարները: Հայազգի Կարեն Խաչանովը կխաղա հունգարացի ֆուչովիչի հետ, իսկ Ռուբլյովի մրցակիցը 19-ամյա Ֆելիքս Օժեր-Օլյասիմն է: Իտալացի Մատտեո Բերրետինին կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ: Գաել Մոնֆիլսը նույնպես պայքարի մեջ է: Այս փուլում մրցակիցը ավստրիացի Դենիս Նովակն է: