ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է ֆրանսիական արմատներով իտալացի կիսապաշտպան Շեր Նդուրի՝ թիմից հեռանալու մասին։
Ֆուտբոլիստը մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Բեշիքթաշ»՝ առանց գնման տարբերակի:
Նդուրը Իտալիայի երիտասարդական հավաքականի (Մ20) կիսապաշտպան է։ 2023 թվականի հուլիսին ֆուտբոլիստը ազգային հավաքականի հետ (Մ19) հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
























































