Ֆրանսիական ՊՍԺ-ն բանավոր կերպով առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա հարձակվող Ջեյդոն Սանչոյին, հայտնում է լրագրող Սանտի Ունան։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիներն անգլիացուն առաջարկել են պայմանագիր տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով , սակայն դեռևս չեն կարողացել համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց Սանչոյին վաճառել ՊՍԺ-ին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
























































