ՊՍԺ-ն Կլագենֆուրտում (Ավստրիա) ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել ավստրիական «Շտուրմի» հետ՝ 2-2:
Ֆրանսիական թիմի կազմում այս խաղում գոլի հեղինակ դարձան Իբրահիմա Մբայեն և Կարլոս Սոլերը։
Ավստրիական ակումբի կազմում գոլերը խփեցին Ամադի Կամարան և Օտար Կիտեիշվիլին։
Լիգա 1-ում մրցաշրջանի մեկնարկից առաջ ՊՍԺ-ն ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ օգոստոսի 10-ին Լուիս Էնրիկեի թիմը կխաղա «Լայպցիգի» հետ։
























































