«Բարսելոնան» չի կարողանա կրկին վարձակալել Ժոաու Ֆելիքսին և Ժոաու Կանսելուին, հայտնում է լրագրող Վիկտոր Նավարոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբում ցանկանում են կրկին համագործակցել Ֆելիքսի և Կանսելուի հետ, սակայն ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով պորտուգալացիների վերադարձը դառնում է անհնարին։
Նշվում է, որ երկու խաղացողների ակումբներն էլ պատրաստ են հանձնել իրենց ֆուտբոլիստների վարձակալական հիմունքներով՝ հետագայում պարտադիր գնման պայմանով։
Transfermarkt-ը Ժոաու Ֆելիքսի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, իսկ Ժոաու Կանսելուինը 25 միլիոն եվրո։