«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը հնգամյա պայմանագիր է ընդունել Մադրիդի «Ատլետիկոյից» և 95 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «ներքնակների» ճամբար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը 75 միլիոն եվրո կվճարի ֆիքսված գումարով և ևս 20 միլիոն եվրո՝ հավելավճարով:
Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն նույնպես դիմել է արգենտինացի ֆուտբոլիստի համար՝ առաջարկելով տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։
























































