ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի ձեռքբերման համար, հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողին ձեռք բերելու փորձեր է անում նաև Մադրիդի «Ատլետիկոն», և հաղորդվում է, որ բանակցային գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցել են հենց մադրիդյան ակումբի ներկայացուցիչները։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
























































