«Ռենը» դիտարկում է Ժյուլիեն Ստեֆանի հեռանալու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնում իտալացի Ստեֆան Պիոլիին հրավիրելու տարբերակը։
Ինչպես հայտնում է Footmercato-ն, ֆրանսիական ակումբը կարող է հեռացնել Ստեֆանին մինչև մրցաշրջանի մեկնարկը:
Սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան դիտարկում է 58-ամյա իտալացու թեկնածությունը, ում հետ նախկինում միասին աշխատել է «Միլանում»։
Պիոլին հեռացավ «Միլանից» 2023/24 մրցաշրջանի վերջում, որը նա գլխավորում էր 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ կարմիր-սևերը 2021/22 մրցաշրջանում հաղթեցին Իտալիայի Ա Սերիան։
























































