Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել իր որակազրկման բողոքարկման սպասումների մասին։
«Ես ապրում եմ բողոքարկման դրական պատասխանի ակնկալիքով: Մինչ այդ իմ նպատակը մնում է մարզավիճակում մնալն ու սպասելը։ Ֆուտբոլն իմ կյանքի մի մասն է եղել այն պահից, ինչ ինձ հիշում եմ: Այնուամենայնիվ, ես ունեմ ընտանիք, հավատք, ընկերներ և երկրպագուներ, որոնք միշտ աջակցել են ինձ: Սա օգնում է ինձ ավելի լավ զգալ, ամեն ինչ լավ կլինի»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին 4 տարով որակազրկելու որոշումը։
























































