Իսպանական «Գրանադան» ցանկանում է հիմնական պայմանագիր առաջարկել «Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսիմ Գոնալոնին, տեղեկացնում է Ole-ն:
Գոնալոնը վարձավճարով է տեղափոխվել «Գրանադա» և ակումբի ղեկավարները ցանկանում են իրենց թիմում պահել 31-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ «Լիոնի» նախկին ավագը Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: