Անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Մեյսոն Գրինվուդը վերջնականապես հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նոր թիմում անգլիացին ստացել է 10 համարի մարզաշապիկը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 25 միլիոն եվրո, ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանը Գրինվուդն անցկացրել է «Խետաֆեում» և Իսպանիայի առաջնությունում 33 խաղում խփել է 8 գոլ։
























































