Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կարիերան կշարունակի «Լիոնում», հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիոնը» «Մեցին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 18,5 մլն եվրո։
Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Միկաուտաձեն Վրաստանի հավաքականի կազմում երեք գոլ է խփել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
























































