Մարսելի «Օլիմպիկի» երկրպագուները 5 եվրո կնվիրաբերեն հարձակվող Մեյսոն Գրինվուդի յուրաքանչյուր գոլի համար կանանց բարեգործական հիմնադրամին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբին սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ Գրինվուդը ծեծի է ենթարկել մոդել Հարիետ Ռոբսոնին, որի հետ նախկինում հանդիպել է։ Ֆուտբոլիստը ավելի ուշ բերման է ենթարկվել բռնաբարության կասկածանքով։ 2023 թվականի փետրվարի 2-ին դատախազությունը հայտարարեց, որ Գրինվուդը ազատվել է բոլոր մեղադրանքներից՝ հիմնական վկայի կողմից բողոքը հետ վերցնելու և նոր փաստեր ի հայտ չգալու պատճառով։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ՝ պայմանագրի կնքամն հարցում։ Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը իսպանական «Խետաֆեի» կազմում մասնակցել 36 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։