Ըստ Daily Mail-ի, «Բարսելոնան» կորցրել է հետաքրքրությունը «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կատալոնական ակումբը մոտ է 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն:
Սակայն այժմ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» առաջնահերթություն է տալիս «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությանը: