«Արսենալն» արդեն հիմա պատրաստ է վաճառել գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը, հայտնում է The Times-ը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թ., իսկ տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 13 մլն ֆունտ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է 32-ամյա հարձակվողի արդյունավետությունից: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Օբամեյանգը դարձել էր 10 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Արսենալը» 0-2 հաշվով պարտվել է «Բրենթֆորդին»: