Մինսկի «Դինամոն» որոշել է մի քիչ երազել այն փաստի մասին, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերը կարող են գալ Բելառուսի առաջնությունում խաղալլ`Եվրոպայում միակ առաջնությունը, որը չի դադարեցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Բելառուսը մնացել է մեր մոլորակի միակ ֆուտբոլային երկիրը: Օրերս Ալեքսանդր Գլեբը ասաց, որ ամբողջ աշխարհն այժմ կախարդական հնարավորություն ունի ծանոթանալու մեր առաջնությանը: Բայց ի՞նչ կլինի, եթե Մեսսին և Ռոնալդուն գան Բելառուս: Եվ նրանց հետ ևս մի երկու զիլ տղա: Մենք պատրաստ ենք»,- գրված է ակումբի հաղորդագրության մեջ:
«Դինամոյի» հայտացուցակի ֆոտոշոփային տարբերակում ընդգրկված են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Էդեն Ազարը («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Դավիդ Լուիսը («Արսենալ»):