Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում են Спорт-Экспресс-ը և ինսայդեր Իվան Կարպովը՝ մեջբերելով Armenie Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լանսը» ցանկանում է ձևակերպել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Նշվում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Սպերցյանը ևս շուտով որոշում կկայացնի իր ապագայի հարցում։
2023/24 մրցաշրջանում Սպերցյանը կրասնոդարյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։