Ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանը դարձել է «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
58-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Բլանի վերջին աշխատավայրը եղել է «Լիոնը», որը նա գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր:
Մինչ այդ ֆրանսիացի մարզիչը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը, ինչպես նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Բորդոն» և Կատարի «Էր Ռայանը»:
























































