Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառանալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ Այս մասին RMC Sport-ի After Foot հաղորդման ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կան» ակումբի գնման գործընթացում ներգրավված է 25-ամյա խաղացողի ընտանիքը։ Նշվում, որ ակումբի ղեկավարման գործընթացը կկատարի ֆրանսիացու մայրը, որը նաև հանդիսանում է նրա գործակալը։ 2013 թվականին Մբապեն կարող էր տեղափոխվել «Կան», սակայն հայտնվեց «Մոնակոյի» երիտասարդական թիմում։
Նշենք, որ ակումբը ներկայումս հանդես է գալիս Լիգա-2-ում՝ Ֆրանսիայի երկրորդ բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնում։