Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աջակցության խոսքեր է հղել ազգային հավաքականի գործընկեր Անտուան Գրիզմանին, որը քննադատության է ենթարկվել Եվրո 2024-ում իր խաղի մակարդակի համար։
«Վերջերս նա մի փոքր լարված է: Ես կարծում եմ, որ սա անարդար է։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ քննադատությունը գալիս է Ֆրանսիայից։ Նա դժվար ժամանակներ է ապրում, բայց մենք պետք է աջակցենք նրան, քանի որ Անտուանը շատ բան է արել թիմի համար։ Նրա վրա հարձակվում են, ես մի փոքր վատ եմ զգում [դրա համար]: Գրիզմանը միշտ ամեն ինչ տալիս էր Ֆրանսիայի հավաքականի համար և ճիշտ մտածելակերպ ուներ: Աջակցեք նրան, քանի որ նա մեզ համար կարևոր խաղացող է»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
























































