Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ «Տոտենհեմ», հաղորդում է Football.london-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ուելսցին հնարավոր է վերադառնա «Տոտենհեմ», եթե Հարի Քեյնը հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տարածված տեղեկության համաձայն՝ «Ռեալը» պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել Բեյլին։