«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Բացի մանկունիանցիներից, «Ինտերը» և «Բարսելոնան» ևս հավակնում են ֆուտբոլիստին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Իր հերթին «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: Պատճառն այն է, որ ակումբը չի կարող պայմանավորվել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ:
Ըստ մամուլի, «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է նաև ամրապնդել պաշտպանությունը: Մասնավորապես, հաղորդվել է «կարմիր սատանաների»՝ «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինին ձեռք բերելու մտադրության մասին: