Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին բացատրել է, թե ինչու ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի սկսել Էկվադորի հետ ընկերական հանդիպումը (1:0) մեկնարկային կազմում։
Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել 56-րդ րոպեին։
«Կան պահեր, երբ կարիք չկա ռիսկի դիմել, ոչ միայն Մեսսիի հետ կապված: Գաղափարն այն է, որ մի փոքր հոգ տանել բոլորի մասին, որպեսզի նրանք ժամանեն օպտիմալ պայմաններում»,- Սկալոնիի խոսքը մեջբերել Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Արգենտինան հունիսի 15-ին կհանդիպի Գվատեմալայի հետ, Էկվադորը հունիսի 13-ին կխաղա Բոլիվիայի հետ։
























































