Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կանադայի դեմ ընկերական խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (1:0)
«Մենք լավ և լարված պայքար անցկացրինք, առաջին խաղակեսում լավ պահեր եղան, հատկապես առաջին կես ժամում, քանի որ առաջին խաղակեսի վերջնամասն ավելի բարդ էր։ Կարևոր էր այս երկու նախապատրաստական հանդիպումների միջև խաղաժամանակի բաշխումը։ Կան նաև այլ թիմեր, որոնք պատրաստվում են խաղալ Եվրոյում և դժվար ընկերական խաղեր են անցկացրել: Մենք կօգտագործենք այս հանդիպումը՝ նախապատրաստվելու այն ամենին, ինչ մեզ սպասվում է Գերմանիայում»,- Դեշամի խոսքը մեջբերել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, կանադացիները ոչ մի հարված չեն կատարել դարպասին։ Երկրորդ խաղակեսում թիմերը կատարել են վեց փոխարինում։
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա D խմբում՝ Ավստրիայի, Նիդերլանդների և Լեհաստանի հետ։ Ավստրիացիների դեմ առաջին հանդիպումը կկայանա հունիսի 17-ին։
























































