Ժոզե Մոուրինյուն Եվրո-2024-ից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ո՞րն է լինելու Ռոնալդուի դերը Եվրոյում: Մարզիչը գիտի։
Կրիշտիանուն մեկն է, ով հիանալի հասկանում է իր մարզավիճակը, գիտի իր նպատակներիը, և թե ինչպես է մարզիչը ցանկանում օգտագործել իրեն։
Ռոնալդուն մեծ ազդեցություն ունի, նա կխփի իր գոլերը։ Չեմ հավատում, որ նա առանց գոլերի կհեռանա Եվրոպայի առաջնությունից»,- ասել է Մոուրինյուն RTP-ին տված հարցազրույցում:
Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, Չեխիայի և Թուրքիայի հետ:
























































