Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի` Արքայական ակումբ տեղափոխությունը։
«Ուրախ եմ նրա համար, ուրախ եմ Մադրիդի համար. Նա հիանալի ֆուտբոլիստ է և մեծ մարդ։ Նա միացավ մեծ ակումբի։ Սա յուրահատուկ մրցաշրջան էր «Ռեալի» համար: Հատուկ մրցաշրջան Կառլո Անչելոտիի և երկրպագուների համար: Չեմպիոնների լիգայում հաղթելը մեծ պատիվ է: Ցանկացած մեծ ֆուտբոլիստ Իսպանիայում խաղալու հնարավորություն ունի։
Մբապեի տեղափոխությունն Իսպանիա առանձնահատուկ պահ է ոչ միայն «Ռեալի», այլև Լա Լիգայի համար: Մբապեն յուրահատուկ խաղացող է»,- ասել է Բեքհեմը։
Հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր կնքելու մասին։
























































