Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը խոսել է առաջիկա Ամերիկայի գավաթի խաղարկության մասին։ Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա հունիսի 20-ից հուլիսի 14-ը և կանցկացվի ԱՄՆ-ի 14 քաղաքներում։
«Մենք գիտենք, որ կան բավականին շատ բարձր մակարդակի թիմեր, և որ սա շատ բարդ մրցաշար է լինելու: Ես շատ ուրախ եմ։ Սա իմ առաջին Ամերիկայի գավաթն է: Սա կլինի իմ առաջին մրցաշարը Բրազիլիայի հավաքականի կազմում։ Մենք պատրաստվում ենք քրտնաջան մարզվել և փորձել նվաճել տիտղոսը։ Հույս ունեմ, որ մենք կարող ենք հաղթել Ամերիկայի գավաթում»,- Էնդրիկի խոսքն է մեջբերել Relevo-ն։
2024 թվականի ամռանը Էնդրիկը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 45 միլիոն եվրոյի դիմաց:
























































