Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՊՍԺ-ում իր ելույթների մասին։
«Ես դժգոհ չէի ՊՍԺ-ում, դա ապտակ կլիներ այն մարդկանց, որոնք պաշտպանում էին ինձ, ես միշտ երջանիկ էի։ Բայց ինչ-որ բան զայրացրեց ինձ: Սակայն իմ նման խաղացողը չէր կարող դա ցույց տալ, քանի որ ես առաջատար եմ, ինձ հետևում էին, ուստի ես փորձեցի հնարավորինս դրական լինել:
Մարզիչը, խաղացողները և ակումբի անձնակազմն աջակցել են ինձ։ Մի քիչ ստոր կլիներ գալ, թքել նրանց երեսին ու ասել, որ ես դժգոհ եմ: Բայց կային մարդիկ, որոնք ինձ դժբախտ էին դարձնում»,- Մբապեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆրանսիացին փարիզցիների կազմում անցկացրել է 308 հանդիպում, որոնցում դարձել է 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։
























































