Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության մասին կհայտարարի առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 3-ին։ Սակայն նրան պաշտոնապես կներկայացնի միայն Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Équipe հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա փարիզյան ակումբից պայմանագրի ավարտին, որն նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Հաղորդվում էր, որ հարձակվողը հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեալում» ֆրանսիացին տարեկան կստանա 15 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան նրան վճարում էին ՊՍԺ-ում: Այս դեպքում խաղացողը 150 միլիոն եվրոյի չափով բոնուս ստանալու իրավունք ունի:
Նախորդ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































