«Բոկա Խունիորսի» հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է Ուրուգվայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին։
Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է՝ գրառում է կատարելով Instagram-ի իր էջում։
Կավանին Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրել է 136 խաղ և դարձել 58 գոլի հեղինակ։ Նա թիմի հետ 2011 թվականին դարձել է Ամերիկայի գավաթի հաղթող։
























































